շարունակությունը այստեղ
-Էսօր ինչ օր ա, գիտե՞ս,-զանգեց ընկերես:
-Չէ, ի՞նչ օր ա:
-Վատ ա, որ չես հիշում:
-Հիշեցի, 96թվին զորքը մտավ Երևան:
Ինչի՞ էի մոռացել, առաջ միշտ էլ հիշում էի:
15 տարի առաջ, սեպտեմբերի 26-ին առավոտ Մոնումենտից մարշուտնիով իջա կենտրոն, Պապլավոկի մոտով Իսահակյանով անցա Մաշտոց: Փողոցը շղթայել էին զինվորները, ներքևում էլ տանկն էր: Թե տանկեր խի՞ էին բերել, պիտի կրակեի՞ն ցուցարարենրի վրա: «Յա, բարև, էս դու ինչ ես անում»,-լեյտենենտը ծանոթ դուրս եկավ, «բարև Վահան ջան, ինչ պիտի անեմ, բերել կայնցրել են, բայց որ բան լինի հո չենք կրակելու, ո՞վ կկրակի ժողովրդի վրա»:
Կինո Նաիրիից ներքև Մաշտոցով չէիր կարա իջնեիր: Որ ժողովուրդը Օպերայի հրապարակին չմոտենար, Օպերա տանող բոլոր փողոցները վերևից զինվորների շղթայով փակել էին: Հետո իմացա, որ ներքևից էլ Աբովյանից էին փակել, իսկ ընկերս էլ տեսել էր, ոնց Կինո Մոսկվայի մոտ Վազգեն Սարգսյանը կրակեց մեկը ընկավ ու շտապօգնությունը նրան տարավ:
Շարունակությունը այստեղԱմբողջ տեքստը այստեղ
Հազար իրավապաշտպան կազմակերպություն էլ լինի, հազար գրանթ-մրանթ ստանան, մեկ ա, Հայաստանում մարդ անպաշտպան ա, ու անպաշտպան ա առաջին հերթին կինը համայնքային բարոյական դիկտատուրայի առաջ:
Դա երևաց հիմա, երբ հրապարակվեցին դերասանուհի Անժելա Սարգսյանի սեռական լուսանկարները: Դիկտատուրան հարվածեց նրան, ու նա մնաց միայնակ մռակոբեսերի հարձակումների առաջ:
Երբ աղմկում են մռակոբեսերը, Արթուր Սաքունցը լռում է:
Ի՞նչ է արել Անժելա Սարգսյանը, ինքն իր ցանկությունների վրա ցենզուրա չի հաստատել, սեքս ա արել, ուղղակի անզգուշություն ա ունեցել ակտի ժամանակ լուսանկարվել ա , որոնք վրեժխնդիր սիրեկանը հրապարակել ա:
Շարունակությունը այստեղ
Այս կարծիքն է հայտնում Միշիգանի համալսարանի Դիրբոռն քաղաքի մասնաճյուղի դասախոս Արա Սանջյանը պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի հումանիտար ոլորտի գիտնականները չեն տպագրում ուսումնասիրություններ ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող ժուռնալներում։
Շարունակությունը այստեղ
Հետո տանը պիտի կարդայի սափորի տուփին. «Հովհաննես Թումանյանի “Մի կաթիլ մեղրը” մի մեծ պոռթկում, որ ավերեց հարևան թագավորությունները սերունդներ շարունակ… Թումանյանի այգում մեղրի խոհեմ մի կաթիլը կարող է զինել այսօրվա պատանիներին տեխնիկական և ստեղծարար հմտություններով` վաղվա Հայաստանը կերտելու համար»: Փայտյա տուփի վրայի մի տեքստ, որ արդեն նորարարական է, Թումանյանի “Մի կաթիլ մեղրի” նոր ընթերցում, երբ գլխավորը դառնում է ոչ թե չնչին բանի համար իրար դեմ պատերազմելու կոնտեքստը, այլ մի փոքրիկ կաթիլից հսկա փոփոխությունների հնարավորությունը:
Շարունակությունը այստեղ
Շարունակությունը այստեղ
-Մի քիչ գիժ մարդիկ են, արևելյան սևծովյան շրջանում բնակվող և այդ շրջանի մշակույթն ունեցող մարդիկ, մահմեդական հայեր,-պատասխանում է Օզջան Ալփերը` արդեն կարող եմ ասել ոչ թե թուրք այլ թուրքահայ ռեժիսոր:
Ալփերը Երևանում էր Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում, հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրիի անդամ էր:
36-ամյա Ալփերը ծնվել է թուրքական Խոպա քաղաքի մոտի Շանա գյուղում(պաշտոնական անունը Քայաքյու): Մի քանի ֆիլմերի հեղինակ է, ավելի հայտնի դարձավ մի շարք մրցանակներ ստացած «Աշուն» խաղարկային ֆիլմով:
Շարունակությունը այստեղ
Լարս Ֆոն Տրիերի ֆիլմը Կինո Մոսկվայի էկրանին: Կինոյից դուրս ես գալիս ու առաջին միտքը՝ եթե dvd-ով հեռուստաէկրանին, տանը նստած նայեի, կզգայի՞ թե ինչպես է բախվում «Մելանխոլիա» մոլորակը այն մոլորակին ուր ինքդ ես բնակվում: Իհարկե՝ ոչ: Էլ ի՞նչ խորհուրդ տաս բարեկամներիդ` «տեսե՞լ ես Մելանխոլիան, չէ՞, անպայման նայի»: Չէ, տենց չես ասի, կասես` «Մելանխոլիան» dvd-ով ես նայե՞լ, ասա չես նայել, էլի»:
շարունակությունը այստեղ